Սոչիում հինգհարկանի շենքում հրդեհ է բռնկվել․ բնակիչներին տարհանել են — Երկիր Մեդիա

Սոչիում հինգհարկանի շենքում հրդեհ է բռնկվել․ բնակիչներին տարհանել են

Նախնական տվյալներով զոհեր եւ վիրավորներ չկան։
sochi-hrdeh

Սոչիում գտնվող հինգհարկանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նախնական տվյալներով զոհեր եւ վիրավորներ չկան։ 50 բնակչի տարհանել են։

ՌԴ ԱԻՆ-ի Կրասնոդարի երկրամասի վարչության մամլո ծառայության հաղորդմամբ՝ նախնական տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է Սոչիի կենտրոնական շրջանում:

«Հրդեհը բռնկվել է հինգհարկանի շենքում, որտեղ ևս մեկ հարկ վերնահարկի է վերածվել: Մակերեսը կազմում է 500 քառ. մետր: Տարհանում է իրականացվում», — ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

*

*