Քսենյա Սոբչակն առաջադրվելու է «ընդդեմ բոլորի»

Այդ մասին նա տեղեկացրել է Պուտինին:
sobchak

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ մասնակցելու է 2018 թ.-ի գարնանը կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին: «Ես «բոլորին դեմ» թեկնածուն եմ»,- ասել է Սոբչակը:

Նախքան որոշման մասին հայտարարություն անելը, Սոբչակը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն, իր խոսքերով, ոչ թե համաձայնեցնելու, այլ որոշման մասին տեղյակ պահելու համար։

«Ինձ թվաց, որ դա նրան դուր չեկավ»,- ասել է Սոբչակը՝ հավելելով, որ Պուտինն ուղիղ գնահատական չի տվել, միայն ասել է, որ յուրաքանչյուր մարդ որոշումներ կայացնելու իրավունք ունի և պետք է պատասխանատվություն կրի դրանց համար:

*

*