Աշխարհում սննդամթերքի մեկ երրորդը թափվում է. ՄԱԿ

...տարեկան արտադրվում Է մոտավորապես 4 մլրդ տոննա պարենամթերք
mterq-axb1

Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տվյալների համաձայն, աղբանոցում Է հայտնվում աշխարհի ամբողջ սննդամթերքի մեկ երրորդը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Գլոբալ տնտեսությունը դրա պատճառով տարեկան կորցնում Է մոտավորապես 1 տրլն դոլար, հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը: ՊՀԾ-ում այդ կապակցությամբ հայտարարել են նոր արշավի գործարկման մասին, որի նպատակն Է դադարեցնել պարենի անիմաստ վատնումը: ՊՀԾ-ի աշխատակիցները կոչ են անում ռեստորանների ու խանութների տերերին, ինչպես նաեւ շարքային քաղաքացիներին՝ խնայողաբար վերաբերվել սննդամթերքին, չափից ավելի շատ բաներ չգնել եւ դեն չնետել այն ուտելիքը, որը դեռ կարելի է օգտագործել:

ՊՀԾ-ում հիշեցնում են, որ աշխարհում տարեկան արտադրվում Է մոտավորապես 4 մլրդ տոննա պարենամթերք, եւ դա կարող է բավականացնել մոլորակի բոլոր բնակիչներին, եթե սննդամթերքն օգտագործվի ու բաշխվի ռացիոնալ կերպով:

Տարեկան աշխարհում թափվում է 1,3 մլրդ տոննա սննդամթերք: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի գծով ծրագրում առաջարկում են թափոնների ծավալները կրճատել ամենապարզ միջոցների օգնությամբ, օրինակ, փոխելով մթերքների պահպանման պայմանները:

*

*