Սլովակիայի վարչապետը հրաժարական է տվել

Միաժամանակ հրաժարական է տվել ամբողջ կառավարությունը
robert-fico

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրաժարական է տվել: Միաժամանակ հրաժարական է տվել ամբողջ կառավարությունը, ինչպես դա պահանջում է սահմանադրությունը: Հրաժարականի ընդունման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Բրատիսլավայում գտնվող երկրի նախագահի նստավայրում:

Ռոբերտ Ֆիցոն, որը գլխավորում է «Ուղղություն-սոցիալական ժողովրդավարություն» կուսակցությունը, մարտի 14-ին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել քաղաքական ճգնաժամի հետևանքով, որի պատճառ է հանդիսացել բրատիսլավյան Aktuality.sk կայքի լրագրող Յան Կուցիակի սպանությունը։

Կառավարական ճգնաժամը Սլովակիայում սկսվել է այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին սպանվել  է Յան Կուցիակը, որին հաջողվել էր երկրի իշխանական շրջանակներում կոռուպցիոն գործընթացներ բացահայտել: Նրա նյութերից մեկում հիշատակվել են Ֆիցոյի երկու օգնականների անունները: Նրանք անհապաղ լքել են իրենց պաշտոնները: Հրաժարական են տվել նաև ներքին գործերի և մշակույթի նախարարներ Ռոբերտ Կապինյակն ու Մարեկ Մադյարիչը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները