Սլովակիայում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը

Բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել Սլովակիայի 50 քաղաքներում:
slovakia

Բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել Սլովակիայի 50 քաղաքներում: Ցուցարարները պահանջում են վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության հրաժարականը եւ Սլովակիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, նրանք բողոքում են իշխանության վերին օղակներում կոռուպցիայի դեմ:

Ցույցերն անց են կացվում «Արդար Սլովակիայի համար» կարգախոսի ներքո: Դրանք կազմակերպել է ընդդիմությունը, որը ստացել է հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկայի աջակցությունը:

Միայն Բրատիսլավայում ակցիային մասնակցել է ավելի քան 40 հազար մարդ: Ցույցի համար առիթ է ծառայել սլովակ լրագրող Յան Կուցիյակի եւ նրա հարսնացուի սպանությունը: Լրագրողը երկրի կառավարության վրա իտալական մաֆիոզների ազդեցության վերաբերյալ հետաքննություն էր իրականացնում:

*

*