Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից

Սկրիպալներին Սոլսբերիի հիվանդանոց էին տեղափոխել մարտի 4-ին՝ նյարդակաթվածահարային նյութով թունավորվելուց հետո:
skripal

Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը, որին թունավորել էին նյարդակաթվածահարային նյութով, դուրս է գրվել բրիտանական Սոլսբերի քաղաքի հիվանդանոցից. հայտնում են հիվանդանոցի ղեկավարությունից:

Ավելի վաղ էլ՝ ապրիլի 10-ին, հիվանդանոցից դուրս էր գրվել նաեւ Սկրիպալի դուստրը՝ Յուլյան: Սկրիպալներին Սոլսբերիի հիվանդանոց էին տեղափոխել մարտի 4-ին՝ նյարդակաթվածահարային նյութով թունավորվելուց հետո: Արեւմուտքը նրանց թունավորման համար մեղադրում է Ռուսաստանին: Մոսկվան հերքում է ու նշում, որ Լոնդոնը «կեղծ պատմություններ» է հորինում:

*

*