Սկրիպալի դստեր վիճակը բարելավվում է

Յուլյա Սկրիպալը գիտակից վիճակում է․․․
skripal

ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստրը, ով տուժել է Մեծ Բրիտանիայում, կարողանում է ուտել եւ խմել: Այդ մասին մարտի 30-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը:

Նախօրյակին BBC-ն հայտնել էր, որ Յուլյա Սկրիպալը գիտակից վիճակում է եւ կարողանում է խոսել: Սոլսբերիի շրջանային հիվանդանոցում հաստատել են, որ նրա վիճակը «արագորեն բարելավվում Է»: Այն այլեւս չի գնահատվում ծանր եւ այժմ կայուն է: Յուլյայի հոր՝ Սերգեյ Սկրիպալի վիճակը շարունակում Է մնալ «ծանր, բայց կայուն»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*