Ռուսաստանին կոչ են արել պատասխանել Սկրիպալի գործին առնչվող հարցերին

4 պետությունների ղեկավարները տեղի ունեցածը որակել են՝ «հարձակում Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության վրա»
skripal

«Սերգեյ Սկրիպալի ու նրա դուստր Յուլյայի թունավորման հետ կապված միջադեպը սպառնում է Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի անվտանգությանը»,- ասված է 4 երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

Դրանում քննադատվում է նաեւ, ինչպես նշված է, 2-րդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում առաջին անգամ նյարդակաթվածահարային նյութի կիրառումը:

4 պետությունների ղեկավարները տեղի ունեցածը որակել են որպես «հարձակում Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության վրա» եւ կոչ են արել Ռուսաստանին՝ պատասխանել Սկրիպալի գործին առնչվող բոլոր հարցերին:

*

*