Սերգեյ Սկրիպալի դուստրը դուրս է գրվել հիվանդանոցից

Նախօրեին դուրս է գրվել հիվանդանոցից ու տեղափոխվել անվտանգ վայր․․․
skripal

Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, նախօրեին դուրս է գրվել հիվանդանոցից ու տեղափոխվել անվտանգ վայր. հայտնել է Սոլսբերի հիվանդանոցի տնօրենը:

Սերգեյ Սկրիպալը դեռեւս հիվանդանոցում է, նրա վիճակն արագորեն բարելավում է: Սկրիպալներին բրիտանական Սոլսբերի քաղաքի հիվանդանոց էին տեղափոխել մարտի 4-ին՝ նյարդակաթվածահարային նյութով թունավորվելուց հետո:

Արեւմուտքը նրանց թունավորման համար մեղադրում է Ռուսաստանին: Մոսկվան հերքում է ու նշում, որ Լոնդոնը «կեղծ պատմություններ» է հորինում:

*

*