Սիրիական բանակը մոտ է Պալմիրան հետ վերադարձնելուն

Հոմսի նահանգապետը հայտնել է նաեւ, որ կառավարական զորքերը տարհանել են Պալմիրայի բնակիչների շուրջ 80 տոկոսին:
palmira

 

«Սիրիական բանակը պատմական Պալմիրա քաղաքն իր վերահսկողության տակ կվերցնի ամենամոտ ժամանակներս»,- հայտարարել է Հոմսի նահանգապետ Թալալ Բարազին: Հենց այդ նահանգում է տեղակայված Պալմիրան:

Հոմսի նահանգապետը հայտնել է նաեւ, որ կառավարական զորքերը տարհանել են Պալմիրայի բնակիչների շուրջ 80 տոկոսին: Դեկտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները, չնայած մեծ կորուստներին, նորից մտել են Պալմիրա:

Սիրիական բանակը, ռուսական եւ սիրիական օդուժի աջակցությամբ, այս տարի մարտին էր ազատագրել Պալմիրա քաղաքը, որը մոտ մեկ տարի «Իսլամական պետության» վերահսկողության տակ էր: Այդ ընթացքում ծայրահեղական խմբավորման զինյալները ոչնչացրել են քաղաքի պատմական մի շարք հուշարձաններ:

 

 

*

*