Սիրիայի ընդդիմադիր Ազատ բանակը Ջերաբլուս քաղաքում ականազերծման աշխատանքներ է իրականացնում

Օգոստոսի 24-ին թուրքական բանակը Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» անվամբ ռազմական օպերացիա է սկսել՝ նշելով, որ ծրագրում են ազատագրել Ջերաբլուսը:
siria

Սիրիայի ընդդիմադիր Ազատ բանակը Ջերաբլուս քաղաքում ականազերծման աշխատանքներ է իրականացնում: Այս մասին հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը:

Թուրք-սիրիական սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ քաղաքը, Թուրքիայի իշխանությունների պնդմամբ, օրերս են ազատագրել Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման վերահսկողությունից:

Օգոստոսի 24-ին թուրքական բանակը Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» անվամբ ռազմական օպերացիա է սկսել՝ նշելով, որ ծրագրում են ազատագրել Ջերաբլուսը: Սակայն պաշտոնական Անկարայի գլխավոր նպատակը Եփրատ գետի աջ ափը սիրիացի քրդերի վերահսկողությունից ազատելն է:

Թուրքիան մտահոգված է, որ քրդերը կարող են ինքնավար շրջան ստեղծել Սիրիայում՝ թուրք-սիրիական սահմանին մոտ:

*

*