Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում 58 մարդ է զոհվել

Մարդկանց մոտ շնչառական խնդիրներ են առաջացել:
siria

Սիրիայի Իդլիբ նահանգում՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող Խան Շեյխուն քաղաքում, առնվազն 58 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: Ենթադրաբար, քիմիական զենք է կիրառվել:

Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտնում է նաեւ, որ եւս 60 մարդ վիրավոր է: Հաղորդվում է, թե հարձակման ժամանակ օգտագործվել է թունավոր գազ, ինչի հետեւանքով մարդկանց մոտ շնչառական խնդիրներ են առաջացել:

Դիտորդների պնդմամբ, հարձակումն իրականացրել են կա′մ Սիրիայի կառավարական ուժերը, կա′մ ռուսական կործանիչները: Դամասկոսն ու Մոսկվան դեռեւս չեն արձագանքել այս մեղադրանքին:

*

*