Սիրիայի իշխանությունները պատրաստ են քննարկել Սիրիայի նոր սահմանադրությունը

«Բայց մեզ անհրաժեշտ Է իմանալ՝ ովքեր են մտադիր մասնակցել Ժնեւի բանակցություններին»
asad
Սիրիայի իշխանությունները պատրաստ են քննարկել Սիրիայի նոր սահմանադրությունը, բայց նրանք պետք Է իմանան՝ ովքեր են մասնակցելու Ժնեւի բանակցություններին: Այս մասին ռուս լրագրողներին հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Մենք պատրաստ ենք քննարկել ամեն ինչ, այդ թվում՝ սահմանադրությունը, բայց մեզ անհրաժեշտ Է իմանալ՝ ովքեր են մտադիր մասնակցել Ժնեւի բանակցություններին, պատրաստվում են նրանք արդյոք քննարկել նույն փաստաթուղթը, թե ոչ»,- ասել Է Սիրիայի նախագահը:
Նա հիշեցրել Է, որ սիրիական ընդդիմության պատվիրակությունը չի մասնակցել անցած շաբաթ Աստանայում կայացած բանակցությունների հերթական փուլին: Ըստ Սիրիայի նախագահի, այդ որոշումը կապված Է Թուրքիայի «բացասական ազդեցության» հետ: Ավելի վաղ Ռուսաստաննն առաջարկել Է սահմանադրական հանձնաժողովի ստեղծման նախագիծ, որը կզբաղվի Սիրիայի նոր սահմանադրության մշակմամբ:
Ժնեւում միջսիրիական բանակցությունների հինգերորդ փուլը կսկսվի մարտի 23-ին: Պատվիրակությունները Շվեյցարիայում կհավաքվեն մեկ օր առաջ: Ենթադրվում Է, որ կողմերը քննարկելու են կառավարության ստեղծումը, երկրի նոր հիմանական օրենքի մշակման գրաֆիկը, ընտրությունները եւ ահաբեկչության դեմ պայքարը:

*

*