Սիրիայի իշխանությունները պատրաստ են քննարկել Սիրիայի նոր սահմանադրությունը

Ավելի վաղ Ռուսաստաննն առաջարկել է սահմանադրական հանձնաժողովի ստեղծման նախագիծ, որը կզբաղվի Սիրիայի նոր սահմանադրության մշակմամբ:
asad

 

Սիրիայի իշխանությունները պատրաստ են քննարկել Սիրիայի նոր սահմանադրությունը, բայց նրանք պետք է իմանան՝ ովքեր են մասնակցելու Ժնեւի բանակցություններին: Այս մասին ռուս լրագրողներին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Մենք պատրաստ ենք քննարկել ամեն ինչ, այդ թվում՝ սահմանադրությունը, բայց մեզ անհրաժեշտ է իմանալ՝ ովքեր են մտադիր մասնակցել Ժնեւի բանակցություններին, պատրաստվում են նրանք արդյոք քննարկել նույն փաստաթուղթը, թե ոչ»,- ասել է Սիրիայի նախագահը:

Նա հիշեցրել է, որ սիրիական ընդդիմության պատվիրակությունը չի մասնակցել անցած շաբաթ Աստանայում կայացած բանակցությունների հերթական փուլին: Ըստ Սիրիայի նախագահի, այդ որոշումը կապված է Թուրքիայի «բացասական ազդեցության» հետ:

Ավելի վաղ Ռուսաստաննն առաջարկել է սահմանադրական հանձնաժողովի ստեղծման նախագիծ, որը կզբաղվի Սիրիայի նոր սահմանադրության մշակմամբ: Ժնեւում միջսիրիական բանակցությունների հինգերորդ փուլը կսկսվի մարտի 23-ին: Պատվիրակությունները Շվեյցարիայում կհավաքվեն մեկ օր առաջ: Ենթադրվում է, որ կողմերը քննարկելու են կառավարության ստեղծումը, երկրի նոր հիմանական օրենքի մշակման գրաֆիկը, ընտրությունները եւ ահաբեկչության դեմ պայքարը:

*

*