Ռուսաստանը պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժությունների

Դրանք իրականացվելու են Սիրիայի հարցով Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ առաջացած լարվածության ֆոնին:
zoravarjutyun,-cov

Ռուսաստանը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից 8-ը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու Միջերկրական ծովում: Հատկանշական է, որ դրանք իրականացվելու են Սիրիայի հարցով Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ առաջացած լարվածության ֆոնին:

Արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններով` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմը, Ռուսաստանի աջակցությամբ, պատրաստվում է լայնածավալ գրոհ իրականացնել Իդլիբ նահանգում: ՄԱԿ-ը մտավախություն է հայտնել, որ հարձակման ժամանակ սիրիական բանակը, նաեւ ահաբեկիչները, կարող են քիմիական զենք կիրառել:

Վաշինգտոնը զգուշացրել է, որ եթե Ասադը նման քայլի գնա, կստանա համարժեք պատասխան:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտնել է, որ Իդլիբում կենտրոնացված է «Ջեբհաթ ան-Նուսրա» եւ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորումների մոտ 10 հազար զինյալ: Նա հավելել է, որ Իդլիբում գտնվում է նաեւ ավելի քան 2 միլիոն խաղաղ բնակիչ: «Ուստի արդարացում չի ունենա խիտ բնակեցված շրջաններում ահաբեկիչների դեմ ծանր սպառազինության ցանկացած օգտագործումը»,- նշել է դե Միստուրան:

*

*