Ռուսական զինուժի հիմնական մասը հեռանում է Սիրիայից

Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի տեխնիկական անձնակազմը սկսել է պատրաստել ինքնաթիռները հեռավոր թռիչքի՝ դեպի Ռուսաստան:
siria-rusastan-zinuj

Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի տեխնիկական անձնակազմը սկսել է պատրաստել ինքնաթիռները հեռավոր թռիչքի՝ դեպի Ռուսաստան: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մարտի 15-ից սկսել Սիրիայից ռուսական զինուժի հիմնական մասի դուրս բերման գործընթացը։ Միաժամանակ, արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է ակտիվ դերակատարություն ունենալ սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում։

Մինչ այդ Պուտինը, համաձայն պաշտոնական լրահոսի, հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Նախագահներն արձանագրել են, որ ռուսական զորամիավորումները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները եւ ժամանակն է դրանց դուրս բերել Սիրիայի տարածքից։ Այնտեղ մնալու է ավիացիոն թռիչքների կառավարման կենտրոնը։ Պուտինն իր այս որոշման մասին հեռախոսազրույցում տեղեկացրել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Ռուսական օդուժը Սիրիայում գործողությունները սկսել էր 2015 թվականի սեպտեմբերի 30-ից:

*

*