ՌԴ ՊՆ-ն հերքում է եւ հաստատում

Ռուսաստանցի 2 զինծառայող է զոհվել
rd-pn

Սիրիայում դեկտեմբերի 31-ին Հմեյմիմ ավիաբազայի հրետակոծության հետեւանքով ռուսաստանցի 2 զինծառայող է զոհվել, հայտնում է BBC-ն` հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:

*Գերատեսչությունը միաժամանակ հերքում է լրատվամիջոցներում տարածված այն լուրը, թե իսլամիստների իրականացրած այդ հրետակոծության հետեւանքով ավիաբազայի տարածքում գտնվող ռազմական 7 օդանավ է իբր ոչնչացվել:

Ավելի վաղ էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր մեկ այլ միջադեպ. դեկտեմբերի 31-ին Սիրիայում՝ տեխնիկական խնդիրների պատճառով, կործանվել էր ռուսական ՄԻ-24 ուղղաթիռը: Երկու օդաչուները զոհվել են:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*