ՌԴ-ն ու Սիրիան Հալեպի բնակչությանն օգնություն կցուցաբերեն

Պաշտպանության նախարար Շոյգուն նշել է, որ քաղաքից դուրս գալու համար միջանցքներ են ստեղծվելու խաղաղ բնակիչների եւ զենքը վայր դնել ցանկացող զինյալների համար:
halep-sahri

Հալեպում եւ արվարձաններում մարդասիրական բարդ դրություն է ստեղծվել: Այդ կապակցությամբ Ռուսաստանը, Սիրիայի կառավարության հետ համատեղ, լայնածավալ մարդասիրական գործողություն է սկսում՝ Հալեպի խաղաղ բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի տեղեկացմամբ, Սիրիայում գործող միջազգային մարդասիրական կազմակերպություններին առաջարկում են միանալ այդ գործողությանը:

Շոյգուն նշել է, որ քաղաքից դուրս գալու համար միջանցքներ են ստեղծվելու խաղաղ բնակիչների եւ զենքը վայր դնել ցանկացող զինյալների համար: Կստեղծվեն նաեւ սննդի եւ բժշկական առաջին օգնության համար նախատեսված կետեր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները