Սիրիայում 4 ռուս զինվորական է զոհվել

...ևս 5-ը վիրավորվել են և տեղափոխվել ռուսական ռազմական հիվանդանոց:
siria

Սիրիայի Դեր Զոր նահանգում զինյալների հարձակման հետևանքով 4 ռուս զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուս 2 ռազմական խորհրդատու տեղում մահացել է, ևս 5-ը վիրավորվել է և տեղափոխվել ռուսական ռազմական հիվանդանոց։ Նրանցից երկուսի կյանքը չի հաջողվել փրկել։

Ընդհանուր առմամբ բախումների հետևանքով զոհվել է 43 զինյալ:

*

*