Ֆրանսիական ՀԾ՝ Իբդիլում Բաշար Ասադի ուժերը քիմիական զենք են կիրառել

Ասադի ռեժիմի ներգրավվածության մասին եզրակացությունն արվել է ավիահարվածի վայրից թունավոր նյութի նմուշների հետազոտության հիման վրա։
siria-qimiakan

Ֆրանսիական հատուկ ծառայությունները եկել են եզրակացության, որ Իդլիբ նահանգում՝ ապստամբների հսկողության տակ գտնվող Խան Շեյխուն քաղաքում, ապրիլի սկզբին հարձակումն իրականացրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը՝ կիրառելով քիմիական զենք: Այդ մասին ասված է իշխանությունների ներկայացրած զեկույցում:

Ֆրանսիացի զինվորականների եւ արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատակիցների կազմած զեկույցում նշվում է, որ Ասադի ռեժիմի ներգրավվածության մասին եզրակացությունն արվել է ավիահարվածի վայրից թունավոր նյութի նմուշների եւ զոհերի արյան հետազոտությունների հիման վրա:

«Որոշակի աղբյուրից մեզ հայտնի է, որ մեր հայտնաբերած նմուշների պատրաստման եղանակը հատուկ է սիրիական լաբորատորիաներին»,-հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն:

Խան Շեյխունում տեղի ունեցած հարձակման հետեւանքով տասնյակ մարդիկ էին զոհվել: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բազմիցս է հերքել այդ հարձակման հետ կապ ունենալու վերաբերյալ Արեւմուտքի մեղադրանքները:

*

*