Օլանդը չի պատրաստվում թուլացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ

Վլադիմիր Պուտինը չի ցանկանում լրջորեն քննարկել Սիրիան: Ես դրան պատրաստ եմ ցանկացած պահի:
fransua-oland

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավաստել է Հալեպում կրակի դադարեցման անհրաժեշտությունը եւ այն, որ ինքը չի պատրաստվում «թուլացնել ճնշումը» Սիրիայի իշխանություններին աջակցող Մոսկվայի նկատմամբ: Լուրը փոխանցում է Reuters գործակալությունը:

Իսկ «Ռիա Նովոստին» մեջբերում է Օլանդի խոսքերը: «Լոզանի բանակցությունները բերեցին հիմնական սկզբունքների ըմբռնմանը: Բայց անհրաժեշտությունն, առաջնահերթ խնդիրը ռմբակոծումների դադարեցումն է, զինադադարը, հումանիտար օգնությունը եւ բանակցություններ սկսելը»,- հայտարարել Է Օլանդը:

«Վլադիմիր Պուտինը չի ցանկանում լրջորեն քննարկել Սիրիան: Ես դրան պատրաստ եմ ցանկացած պահի, բայց ես չեմ թուլացնի ճնշումը»,- ըստ «Ռիա նովոստիի»՝ ասել է Ֆրանսիայի նախագահը:

*

*