Սիրիայի հյուսիսում նորից պայթյունների ու կրակոցների ձայներ են լսվել

Ռեջեփ Էրդողանը պնդում է, որ Սիրիայի հյուսիսում այս պահին մարտեր չեն ընթանում:
siria

Սիրիայի հյուսիսում այսօր առավոտյան նորից պայթյունների ու կրակոցների ձայներ են լսվել՝ չնայած երեկ երեկոյան Միացյալ Նահանգների փոխնախագահն Անկարայում հայտարարեց, որ Թուրքիան համաձայնել է 5 օրով հրադադար հաստատել Սիրիայի հյուսիս-արեւելքում, որպեսզի քրդական խմբավորումները հեռանան այդ հատվածից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդում է, որ Սիրիայի հյուսիսում այս պահին մարտեր չեն ընթանում: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ եթե Վաշինգտոնի հետ ձեռբ բերված համաձայնությունը լիովին չիրագործվի, Թուրքիան կվերսկսի իր գրոհը նոր ուժով:

Ի դեպ, Տեխասում հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրքերի եւ քրդերի միջեւ մարտերը համամեմատել է երեխայական կռիվների հետ:

«Ինչպես երկու երեխաների, պետք է թույլ տաս, որ կռվեն, հետո բաժանես նրանց»,-ասել է Թրամփը:

*

*