Սիրիայում ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել

Վիրավորների մեծ մասը տեղափոխվել է Թուրքիայի բժշկական հաստատություններ
siria,-paytyun

Ըստ նախնական տվյալների ՝ Սիրիայի հյուսիսային սահմանամերձ Թել-Աբյադ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ, 30-ը՝ վիրավորվել:

Ինչպես հայտնում է Reuters-ը, Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Թել-Աբյադ քաղաքում ականապատ ավտոմեքենան պայթել է բենզալցակայանի մոտ:

Վիրավորների մեծ մասը տեղափոխվել է Թուրքիայի բժշկական հաստատություններ, քանի որ տեղում հնարավոր չի եղել նրանց օգնություն ցուցաբերել:

Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել քրդերին անվտանգության գոտուց դուրս բերելու մասին Ռուսաստանի և Թուրքիայի ձեռք բերած համաձայնությունից երկու շաբաթ անց: Թուրքական կողմը հայտարարել է, որ եթե պայմանավորվածություններ խախտվեն, ապա կսկսվի իրենց ռազմական գործողության երկրորդ փուլը:

*

*