Ջոնսոն՝ Սիրիայում պատերազմը շահելու Ասադի եւ Ռուսաստանի շանսերը «խիստ կասկածելի են»

ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան չեն բացառել նոր պատժամիջոցները Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի ու նրա դաշնակիցների նկատմամբ:
boris-jonson

ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան դիմել են Ռուսաստանի իշխանություններին՝ հորդորելով օգնել վերջ դնել Սիրիայում շարունակվող պատերազմին եւ չեն բացառել նոր պատժամիջոցները Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի ու նրա դաշնակիցների նկատմամբ, տեղեկացնում Է BBC-ին:

«Շատ կարեւոր Է շարունակել ճնշում գործադրելը: Կան մի ամբողջ շարք միջոցներ, որոնք մենք դիտարկում ենք, մասնավորապես, հավելյալ տնտեսական պատժամիջոցները սիրիական ռեժիմի ու նրա դաշնակիցների դեմ, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների համար մեղավորներին Միջազգային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկելումիջոցները»,- Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի խոսքն էլ մեջբերել Է Reuters գործակալությունը:

Ըստ Ջոնսոնի՝ Հալեպը գրավելու կամ Սիրիայում պատերազմը շահելու Ասադի եւ Ռուսաստանի շանսերը «խիստ կասկածելի են»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին էլ հավաստել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները դիտարկում են Սիրիայի հակամարտության պատճառով լրացուցիչ պատջամիջոցներ սահմանելու հնարավորությունը, բայց չի ճշտել՝ հատկապես ում դեմ:

*

*