Պալմիրայի շրջանում զոհվել է ՌԴ հատուկ նշանակության ուժերի սպան

Սպան կատարել է ռազմական առաջադրանք` հայտնաբերելով ԻՍԻՍ-ի կարեւոր օբյեկտներ...
palmira-rd-zincarayogh-mah

Սիրիայի Պալմիրայի շրջանում զոհվել է ռուսական հատուկ նշանակության ուժերի սպան, որը ահաբեկիչների ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու համար ուղղորդիչ կորդինատներ էր հաղորդում։

«Ռիա Նովոստիի» հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Հմեյմիմ ավիաբազայի ռուսական ստորաբաժամանման ներկայացուցիչը:

«Թադմոր բնակավայրի (Պալմիրա, Հոմսի շրջան) շրջանում ռուսական ինքնաթիռներով «Իսլամական պետության» ահաբեկիչների նշանակետերին հարվածներ հասցնելու նպատակով կոորդինատներ հաղորդելու գործողության ժամանակ զոհվել է ռուսական հատուկ նշանակության ուժերի սպանե,- ասել է ռուսական ուժերի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով, «սպան Պալմիրայի շրջանում մի շաբաթվա ընթացքում կատարել է ռազմական առաջադրանք` հայտնաբերելով ԻՍԻՍ-ի կարեւոր օբյեկտներ եւ հարվածներ հասցնելու համար ռուսական ինքնաթիռներին հաղորդելով ճշգրիտ կոորդինատներ»:

Նա պատմել է, որ սպան հերոսաբար զոհվել է` կրակը վերցնելով իր վրա այն բանից հետո, երբ ահաբեկիչների կողմից հայտնաբերվել է եւ շրջապատվել:

*

*