Պալմիրան ամբողջությամբ ազատարգել է. տեսանյութ՝ քաղաքից

Քաղաքի ազատագրումն ուղեկցվել է ռուսական եւ սիրիական օդուժի աջակցությամբ:
palmira-azatagrum

Սիրիական բանակը մարտի 27-ին ազատագրել է Պալմիրա քաղաքը, որը մոտ մեկ տարի «Իսլամական պետության» վերահսկողության տակ էր:

Պալմիրայի ազատագրումը ծայրահեղականների ամենամեծ կորուստներից մեկն է 2014 թվականից ի վեր, երբ «Իսլամական պետության» զինյալները խալիֆայություն հայտարարեցին Սիրիայում եւ Իրաքում իրենց զավթած տարածքների երկայնքով:

Քաղաքի ազատագրումն ուղեկցվել է ռուսական եւ սիրիական օդուժի աջակցությամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում շնորհավորել է Սիրիայի ղեկավարին՝ ընդգծելով, որ Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է առավելագույն աջակցություն ցուցաբերել Սիրիային՝ Պալմիրայի ազատագրված տարածքների ականազերծման գործում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ ահաբեկիչներից Պալմիրայի ազատագրումը երջանիկ իրադարձություն է եւ կարեւոր է քաղաքի մշակութային արժեքների պահպանման համար: Նա հույս է հայտնել, որ Սիրիայի իշխանություններին կհաջողվի վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտը:

Տասն ամսվա ընթացքում «Իսլամական պետության» զինյալները ոչնչացրել են քաղաքի պատմական մի շարք հուշարձաններ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հնագույն քաղաք-հուշարձանի ազատագրումից հետո համացանցում հայտնվել են դրա կադրերը:

*

*