Ռուսական ընկերությունները մասնակցելու են Սիրիայում նավթի-գազի հանքավայրերի վերականգնմանն ու շահագործմանը — Երկիր Մեդիա

Ռուսական ընկերությունները մասնակցելու են Սիրիայում նավթի-գազի հանքավայրերի վերականգնմանն ու շահագործմանը

Լրագրողներին ասել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը
siria-navt-gaz

Նավթագազային ոլորտում Ռուսաստանի եւ Սիրիայի համագործակցության ճանապարհային քարտեզը նախատեսում Է արաբական այս երկրում նավթի-գազի հանքավայրերի վերականգնում եւ նորերի շահագործում, ինչպես նաեւ երկրաբանական հետախուզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին ասել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Մենք ստորագրել ենք առանձին ճանապարհային քարտեզ, ուշադրության ենք առնում ոչ միայն ԷլեկտրաԷներգիան, այլեւ նավթն ու գազը. հիմնականում նավթի-գազի հանքավայրերի վերականգնումը եւ նոր հանքավայրերի յուրացումը»,- հայտարարել Է նա, բայց հրաժարվել Է նշել կոնկրետ ընկերություններ:

*

*