ՄԱԿ-ը Սիրիայում մեկամսյա հրադադարի կոչ Է արել՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար

Հումանիտար գործակալությունները նաեւ նախազգուշացնում են...
mak-ognutyun

ՄԱԿ-ի հումանիտար կազմակերպությունները Սիրիայում մեկ ամիս ժամկետով մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ են անում՝ կարիքավորներին օգնություն հասցնելու եւ վիրավորներին տարահանելու համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի հումանիտար համակարգող Ալի ալ Զաաթարիի եւ Սիրիայում գործակալությունների ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ: Հայտարարությունը բովանդակում է «Սիրիայի ամբողջ տարածքում առնվազն մեկ ամիս ժամկետով մարտական գործողությունների անհապաղ դադարցման» կոչ «մարդասիրական օգնություն տեղ հասցնելու եւ բնակչությանը ծառայություններ մատուցելու, ծանր վիրավորներին եւ հիվանդներին տարահանելու, բնակչության տառապանքները թեթեւացնելու համար, որտեղ Էլ որ նրանք գտնվելիս լինեն»:

Հումանիտար գործակալությունները նաեւ նախազգուշացնում են ներկայիս հումանիտար ճգնաժամի սոսկալի հետեւանքների մասին երկրի տարբեր մասերում, այդ թվում՝ Աֆրինում, ալ Հասաքայի նահանգում, Արեւելյան Գութայում, Իդլիբում, Ռաքայում եւ երկրի հարավի ալ Ռուբքան ճամբարում:

*

*