Սիրիայի պաշարված 4 շրջաններ մարդասիրական օգնություն է հասցվել

71 բեռնատարով սննունդ, բժշկական ու հիգիենայի պարագաներ է հասցրել գրեթե 60 հազար բնակչի:
nor-gyugh-siria-hrtirakocutyun

Սիրիայի պաշարված 4 շրջաններ մարդասիրական օգնություն է հասցվել` առաջին օգնությունը վերջին 6 ամսվա ընթացքում: Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

71 բեռնատարով սննունդ, բժշկական ու հիգիենայի պարագաներ է հասցրել գրեթե 60 հազար բնակչի: Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում, եւ հատկապես Հալեպում, այս օրերին ստեղծված դրությունը քննարկելու համար արտակարգ նիստ էր հրավիրել, որի ժամանակ Սիրիայի նախագահ Ասադի վարչակազմին աջակցող Ռուսաստանին պատերազմական հանցագործություններ իրականացնելու մեղադրանք են ուղղել:

Պաշտոնական Մոսկվան էլ քննադատել է Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների դեսպաններին՝ իրենց ելույթներում Ռուսաստանի մասին անընդունելի տոնով եւ հռետորաբանությամբ խոսելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այդ նիստը հրավիրվել էր, որպեսզի ուշադրությունը շեղվի ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի՝ Դեր Զորում Սիրիայի բանակի դիրքերին ուղղված հարվածներից:

«Միացյալ Նահանգները փորձում է Ռուսաստանին վերագրել Սիրիայում տեղի ունեցողի ամբողջ պատասխանատվությունը»,- հայտարարել է Լավրովը: Մինչ այդ, արեւմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Հալեպն այս գիշեր կրկին ավիահարվածների տակ է հայտնվել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները