Թուրք զինվորականները մտել են սիրիական Մանբիջ քաղաքի արվարձաններ

Հունիսի 18-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը
siria2 (1)

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են սիրիական Մանբիջ քաղաքի արվարձաններ՝ այդ տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ: Հեռուստաալիքը եթերում ցուցադրել Է Թուրքիայի դրոշներով ռազմական տեխնիկայի շարասյան լուսանկարը, որը կանգնած Է հարթավայրային տեղանքի ճանապարհներից մեկի վրա: Նշվում Է, որ թուրք զինվորականները մտել են «քաղաքի արվարձաններ»:

Թուրքիայի գլխավոր շտաբը հունիսի 14-ին հայտնել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները 1Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը: Մինչ այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ Է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին:

*

*