Սիրիայում խորհրդարանական ընտրությունների հարցում համաձայնություն չի կայանում

Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի վարչապետները եւ Գերմանիայի կանցլերը...
siria

Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի վարչապետները եւ Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույցում պաշտպանել են Սիրիայի իրադրության կարգավորման ճանապարհային քարտեզը։ Այն արդեն իսկ համաձայնեցվել էր Սիրիային աջակցելու համար ստեղծված միջազգային խմբի կողմից եւ հաստատվել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւով:

Առաջնորդները, սակայն, տարակարծիք են Սիրիայում ապրիլին նախանշված խորհրդարանական ընտրությունների հարցում: Ռուսական կողմը նշել է, որ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Սիրիայի իշխանությունների որոշումն իրականացվում է այդ երկրի գործող Սահմանադրությանը համապատասխան եւ չի խանգարում խաղաղ գործընթացի ծավալման քայլերին: Ֆրանսուա Օլանդը, սակայն, ընտրություններ անցկացնելու գաղափարը պրովոկացիոն է որակել:

*

*