Սիրիայում ոչնչացվել են «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ «Ջեյշ ալ Ֆաթհի» հրամանատարները

Իսլամիստների դիրքերին հարված Է հասցվել ինքնաթիռով:
siria

Սիրիայի հյուսիս — արեւմուտքում ավիահարվածի շնորհիվ ոչնչացվել են «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» («Լեւանտի նվաճման ճակատ», ավելի վաղ՝ «Ջեբհաթ ան Նուսրա») խմբավորումների եւ «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի դաշտային հրամանատարները: Այս մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:

Գործակալության տեղեկություններով՝ իսլամիստների դիրքերին հարված Է հասցվել ինքնաթիռով: Ինչպես ճշտում Է «Սինհուան», ոչնչացված զինյալների թվում են իրեն ընդդիմադիր զինված կոալիցիայի շարքը դասող  «Ջեյշ ալ Ֆաթհի» («Նվաճման բանակ») հիմնադիրներից մեկը եւ «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» ծայրահեղական խմբավորման հրամանատարներից մեկը:

Այս պահին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ստուգում Է տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*