Սիրիայում ռուսական ինքնաթիռ է կործանվել, կա 32 զոհ

Սիրիայում կործանվել է ռուսական AN-26 տրանսպորտային ինքնաթիռը։
an26a

Սիրիայում կործանվել է ռուսական AN-26 տրանսպորտային ինքնաթիռը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 26 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ։ Բոլորը զոհվել են։

Վթարը տեղի է ունեցել Հմեյմիմ ռազմաբազայի տարածքում վայրէջք կատարելիս՝ Երեւանի ժամանակով մոտավորապես 16։00-ին։  Ինքնաթիռը բախվել է երկրին, երբ ընդամենը 500 մ էր մնում թռիչքուղուն հասնելու համար։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները