ԱՄՆ-ը հրթիռակոծել է Սիրիան

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ուժերը այս գիշեր հրթիռակոծել են Սիրիան։
siria (1)

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ուժերը այս գիշեր հրթիռակոծել են Սիրիան։ Գործողությունը տեւել է 50 րոպե։

Սիրիական կողմը հայտնում է, որ Դամասկոսի մոտ ոչնչացրել է 13 հրթիռ։ Ռուսական կողմը հայտնում է 20 ոչնչացված հրթիռի մասին։

Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան։ Պենտագոնը առայժմ չի մեկնաբանում կատարվածը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրայի Արեւելյան Ղուտա քաղաքում ապրիլի 7-ին իրականացված քիմիական հարձակումն անպատիժ չի մնա։

 

*

*