11:07 - 20.11.2019
224 Դիտում
Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայում գտնվող սիրիական եւ իրանական ռազմական օբյեկտները: Իսրայելական բանակը հայտարարել է, որ այսկերպ պատասխանել են երեքշաբթի Սիրիայի տարածքից Իսրայել հրթիռների արձակմանը:
Սիրիական բանակը պնդում է, որ իրենց հաջողվել է ոչնչացնել մայրաքաղաք Դամասկոսի վրայով անցած իսրայելական գրեթե բոլոր հրթիռները՝ նախքան դրանք կհասնեին իրենց նշանակետին:
Ամեն դեպքում, Սիրիայի պետական լրատվամիջոցների տեղեկություններով, Իսրայելի հարձակման հետեւանքով 2 մարդ է զոհվել, կան նաեւ վիրավորներ: