Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազայում 7 ինքնաթիռ է ոչնչացվել. BBC

Ոչնչացվել են 4 Су-24 ռմբակոծիչ, 2 Су-35С եւ 1 տրանսպորտային Ан-72
hmeymin-siria

Սիրիայի Լաթաքիա գավառում գտնվող ռուսական Հմեյմիմ ավիաբազան ենթարկվել է հարձակման գրոհայինների կողմից, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով «Կոմերսանտին»։

Հարձակման հետեւանքով ոչնչացվել են 4 Су-24 ռմբակոծիչ, 2 Су-35С եւ 1 տրանսպորտային Ан-72 ինքնաթիռներ, ինչպես նաեւ պայթել է զինապահեստը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տուժել է 10 զինծառայող։

Պարբերականը տեղեկացնում է, որ հարձակումը, որի պատասխանատվությունն առայսօր ոչ ոք չի ստանձնել, տեղի է ունեցել դեռեւս դեկտեմբերի 31-ին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռեւս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

*

*