Սիրիայում մահապարտն իրեն պայթեցրել է հարսանիքի ժամանակ, 30 զոհերի թվում է նաեւ փեսան

30 մարդ մահացել է, ավելի քան 90 վիրավորվել Սիրիայի Հասաքա շրջանում մահապարտ ահաբեկչի իրականացրած գործողության հետեւանքով։
siria-ahabekchutyun

30 մարդ մահացել է, ավելի քան 90 վիրավորվել Սիրիայի Հասաքա շրջանում մահապարտ ահաբեկչի իրականացրած գործողության հետեւանքով։ Վերջինս իրեն պայթեցրել է իրեն քրդական հարսանիքի ժամանակ։

«Սանա» լրատվական գործակալության հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Հասաքա-Քամիշլի ճանապարհին գտնվող հարսանեկան սրահում։ Ահաբեկչության զոհ են դարձել եւ վիրավորվել են արարողության տասնյակ հյուրեր: Զոհերի թվում են նաև փեսան և նրա հարազատներից մի քանիսը:

*

*