Յոթ մարդ զոհվել է զինյալների կողմից Հալեպի թաղամասերի գնդակողծման հետեւանքով

Զոհերի եւ տուժածների մեծ մասը Համդանիայի եւ էլ Ջամիլիայի շրջաններից են
siria,-halep

Առնվազն յոթ մարդ է զոհվել եւ տասնյակները վիրավորվել հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ: Այդ մասին հայտնում է SANA գործակալությանը:

Զինյալները գիշերային ժամերին կրակ են բացել ականանետերով եւ հրազենով: «Զոհերի եւ տուժածների մեծ մասն էլ Համդանիայի եւ էլ Ջամիլիայի շրջաններից են, որոնց նաեւ զգալի նյութական վնաս է հասցվել»,- նշել է աղբյուրը:

Սիրիական բանակի հրետանին ի պատասխան հրադադարի խախտման հարվածներ է հասցրել հրոսակային խմբավորումների դիրքերին եւ ոչնչացրել մի քանի հրթիռային կայանքներ, որոնցով կատարվում էր հրթիռակոծումը:

*

*