Սիրիացի ապստամբները Հալեպի մոտակայքում գյուղ են գրավել. կա 73 զոհ

Հարձակումն իրականացնելիս՝ ապստամբներին օգնել է նաև «Ալ Քաիդային» առնչվող «Ալ-Նուսրա» խմբավորումը...
Halep-gyugh-gravel

Tert.am— Սիրիացի  ապստամբները Հալեպի մոտակայքում գյուղ են գրավել, որի հետևանքով 73 հոգի մահացել է, տեղեկացնում է reuters.com-ը`հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությանը:

Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալեպից 15 կմ հեռավորության վրա գտնվող Խան Թուման գյուղի վրա հարձակումն իրականացնելիս՝ ապստամբներին օգնել է նաև «Ալ Քաիդային» առնչվող «Ալ-Նուսրա» խմբավորումը:

Հաղորդվում է նաև, որ սիրիական բանակին մոտ կանգնած աղբյուրներ հերքել են Խան Թումանի գրավվելու մասին տեղեկությունը:

Մեկ Մեկնաբանություն
  • Սիրիացի ապստամբները Հալեպի մոտակայքում գյուղ են գրավել. կա 73 զոհ — Armenian National Committee of America
    7 մայիսի 2016 at 00:01

    […] Source: Yerkir Media Link: Սիրիացի ապստամբները Հալեպի մոտակայքում գյուղ են գրավե… […]

  • *

    *