Զախարովան անդրադարձել է Սիրիայից հայերի ՀՀ տեղափոխմանը

Արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին` Սիրայում գտնվող հայկական համայնքի ներկայացուցիչներին պատմական հայրենիք տեղափոխելու հարցում` Զախարովան ասել է.
maria-zakharova-lxh

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խոսել է Սիրիայից հայերի տեղափոխումը Հայաստան իրականացնելու գործում ՌԴ հնարավոր աջակցության մասին: Ինչպես հաղորդում է ռուսական Russia Today-ը, խնդրին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին` Սիրայում գտնվող հայկական համայնքի ներկայացուցիչներին պատմական հայրենիք տեղափոխելու հարցում` Զախարովան ասել է. «Եթե կա պաշտոնական տեղեկություն, կան նամակներ Սիրիայի տարածքում բնակվող հայերից, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան, ապա նրանք պետք է համապատասխան ձևով այդ մասին տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ու համապատասխան օրգաններին: Հայաստանն էլ համապատասխան ձևով, եթե դրական է նայում հարցին, պետք է դիմի այս կամ այն կողմին, որը կարող է նման օգնություն ցուցաբերել: Սա բացարձակ նորմալ ընթացակարգ է»:

*

*