Սիրիայում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման դեմ

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավել է 1967 թվականին
siria-cuyc

Սիրիայի գրեթե բոլոր քաղաքներում հազարավոր քաղաքացիներ են բողոքի ակցիաների դուրս եկել Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Սիրիայի SANA ազգային գործակալությունը:

Նախագահ Թրամփի որոշումը դատապարտել են Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը եւ բազմաթիվ այլ երկրներ:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեյր Զորի, Կամըշլիի, Կունեյտրայի (Գոլանի բարձունքներում) եւ այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ: Ավելի վաղ գործակալությունը հայտնել Էր Սիրիայի հարավի Դերաա քաղաքի կենտրոնում անցկացվող զանգվածային հանրահավաքի մասին:

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում:

1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր Է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով:

*

*