Սիրիական բանակին հաջողվել է ճեղքել Դեր Զորի շրջափակումը

Այժմ կառավարական բանակը գրոհ է նախապատրաստում Դեր Զորի ռազմական օդանավակայանի վրա, որը նույնպես շրջափակված է:
siriakan-banak

Սիրիական կառավարական բանակին հաջողվել է ճեղքել Դեր Զոր քաղաքի շուրջ 3 տարվա շրջափակումը եւ հասնել Սիրիայի զինված ուժերի՝ քաղաքում գտնվող 137-րդ բրիգադի ռազմակայան: Հաղորդվում է, որ տեղի բնակիչներն արդեն տոնում են բանակի հաղթանակն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման նկատմամբ: Ամեն դեպքում, Դեր Զոր նահանգի մեծ մասը դեռեւս ահաբեկիչների հսկողության տակ է:

Այժմ կառավարական բանակը գրոհ է նախապատրաստում Դեր Զորի ռազմական օդանավակայանի վրա, որը նույնպես շրջափակված է: Ի դեպ, Ռուսաստանի սեւծովյան նավատորմի «Ադմիրալ Էսսեն» նավն էլ Միջերկրական ծովից «Կալիբր» թեւավոր հրթիռներ է արձակել Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Թիրախներից մեկն էլ ահաբեկիչների դիրքերն էին հենց Դեր Զորի շրջանում: Հարված է հասցվել նաեւ Էլ-Շոլ քաղաքի ծայրամասային շրջանի ուղղությամբ, որը Ռուսաստանից եւ ԱՊՀ երկրներից ժամանած զինված ուժերի հսկողության տակ է:

*

*