Աստանայում ընթանում է Սիրիայի խնդրով համատեղ խմբի առաջին նիստը

Կքննարկվեն զինադադարի վերահսկողության եւ խախտումների կասեցման միջոցների մշակումը, մարդասիրական աջակցության հարցերի լուծումը:
astana

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության հարցերով Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու ՄԱԿ-ի համատեղ օպերատիվ խմբի առաջին նիստը:

Մասնավորապես՝ կքննարկվեն զինադադարի վերահսկողության եւ դրա խախտումների կասեցման միջոցների մշակումը, Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ փոխադարձ վստահության ամրապնդումը, ինչպես նաեւ մարդասիրական աջակցության հարցերի լուծումը:

Ավելի վաղ՝ հունվարի 23-24-ին, Աստանայում սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցություններում միջնորդ երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, պայմանավորվել էին եռակողմ մեխանիզմ ստեղծելու շուրջ՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկման համար:

*

*