Ասադն ու ընդդիմությունը մեկը մյուսին մեղադրում են զինադադարի խախտման համար

Թուրքիայից մարդասիրիական օգնության ավտոշարասյուներով զենք է փոխանցվում Սիրիայում գործող զինյալներին:
siria-hradadar

Թուրքիայից մարդասիրիական օգնության ավտոշարասյուներով զենք է փոխանցվում Սիրիայում գործող զինյալներին:

Այս մասին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ ահաբեկիչներին դրսից օգնության մատակարարումը կասեցնելու համար անհրաժեշտ է փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը:

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ անցած օրվա ընթացքում Սիրիայում, հատկապես՝ Դամասկոս քաղաքում, Հալեպի, Հոմսի, Լաթաքիայի նահանգներում, զինադադարի 15 խախտում է գրանցել:

Հաղորդվում է նաեւ խաղաղ բնակիչների շարքերում մեկ զոհի եւ 3 վիրավորի մասին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է ընդդիմությանը՝ հրադադարի պայմանները խախտելու համար: Ընդդիմադիր ուժերն էլ իրենց հերթին են նույն մեղադրանքներն ուղղել կառավարական բանակին:

Ամեն դեպքում, «Ռոյթերսի» փոխանցմամբ, միջազգային դիտորդներն արձանագրել են, որ երկրում բռնության մակարդակը զգալիորեն նվազել է:

*

*