Սիրիական զորքերը գրոհել են Համա և Իդլիբ նահանգների սահմանին տեղակայված զինյալների բազաները

Ոչնչացվել են հակառակորդի հրամանատարական կետերը։
siria-groh

Սիրիայի ռազմաօդային և հրետանային ուժերը  հարվածներ են հասցրել Համայի և Իդլիբի վարչական սահմանների միջև տեղակայված,  «Ջեբհաթ ան Նուսրա» զինյալների բազաներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՍԱՆԱ գործակալությանը:

Արդյունքում՝ ոչնչացվել են հակառակորդի հրամանատարական կետերը, ինչպես նաև Թել Վասաթ, Զիյարա և Էլ Մանսուրա նահանգներում գտնվող զինամթերքի պահեստները: «Ջեբհաթ ան Նուսրա»-ի շարքերում կան զոհեր և վիրավորներ:

Հարվածներ են հասցվել նաև Համա վարչական կենտրոնից 48 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Քֆար-Նաբուդա, Թել էս Սահր և Մարաքբա շրջաններում տեղակայված «Քաթայիբ ալ Իզզա» ծայրահեղական խմբավորման բազաներին: ՍԱՆԱ-ի հաղորդմամբ` արտասահմանցի վարձկանները, որոնք մարտնչում են այդ խմբավորման շարքերում, թուրքական սահմանի կողմից տեղափոխվել են Օրոնտ գետի մոտ գտնվող Սուկ էլ Հաբ հովիտ, որտեղից պարբերաբար հարձակումներ են գործում խաղաղ բնակչության և բանակի դիրքերի վրա:

*

*