Թուրքիան չի պատրաստվում բռնազավթել Աֆրինը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է․․․
afrin

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե իրենք չեն պատրաստվում բռնազավթել սիրիական Աֆրինի շրջանը, միայն փորձում են այն մաքրել ահաբեկիչներից՝ նկատի ունենալով քրդական «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներին»:

Աֆրինի շրջակայքում թուրք-քրդական բախումները շարունակվում են: Զոհերի թվի մասին տվյալները հակասական են: Կողմերից յուրաքանչյուրը հայտնում է, թե ավելի քիչ զոհ ունի՝ ի տարբերություն հակառակորդի: ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆրինի շրջանում մոտ 5 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը:

*

*