Թուրքական ուժերը հրետակոծել են Աֆրինի կենտրոնը. կան տուժածներ

Հրետակոծել է Սիրիայի Աֆրին քաղաքի կենտրոնական Աշրաֆիյա թաղամասը:
afrin

Թուրքական բանակը հրետակոծել է Սիրիայի Աֆրին քաղաքի կենտրոնական Աշրաֆիյա թաղամասը: Նախնական տվյալներով, հրետակոծման հետևանքով 10 խաղաղ բնակիչ հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկատվությունը հայտնել է քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն:

Տուժածների ինքնությունը պարզված է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը Սիրիայի Աֆրին նահանգի քրդական ուժերի դեմ: Այս գործողության մեջ թուրքական ուժերին միացել է նաև Սիրիական ազատ բանակը:

*

*