Պաշտոնական Դամասկոսը աջակցում է Աֆրինի քրդերին

Թույլ է տվել հսկայական ավտոշարասյանը անցնել իր հսկողության տակ գտնվող շրջաններով։
afrin-siria

Սիրիայի կառավարական բանակը թույլ է տվել քրդական «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներ» խմբավորման հսկայական ավտոշարասյանը անցնել իր հսկողության տակ գտնվող շրջաններով՝ Աֆրին հասնելու համար:

Սիրիայի կառավարությունը դեմ է Աֆրինում քրդական այդ ուժերի դեմ թուրքական բանակի ռազմական գործողություններին եւ թույլ է տվել «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներին» ու նրանց դաշնակիցներին՝ մարդկային եւ նյութական օգնություն ուղարկել Աֆրին՝ թուրքերի հարձակմանը դիմակայելու համար:

*

*