Սինգապուրում զիկա հիվանդության 41 դեպք է հայտնաբերվել

Հայտարարության մեջ ասվում է, որ 7 հոգին դեռևս հիվանդանոցում են գտնվում, իսկ 34-ը դուրս են գրվել:
zika-virus

Սինգապուրում զիկա հիվանդության 41 դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Սինգապուրի առողջապահության նախարարությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ 7 հոգին դեռևս հիվանդանոցում են գտնվում, իսկ 34-ը դուրս են գրվել:

Սինգապուրում զիկայով վարակված առաջին մարդը մալազիացի 47-ամյա մի կին է: Եվ ինչպես հայտնում է նախարարությունը՝ վարակվածների մեծ մասն օտարերկրացիներ են: Զիկա հիվանդությունը մոտ մեկ տարվա ընթացքում վնասել է 67 երկրների` ներառելով Ամերիկա աշխարհամասի բոլոր արեւադարձային երկրները: Զիկայի հետեւանքով միայն Բրազիլիայում հայտնի է 1600 միկրոցեֆալիայի դեպք, երբ երեխաները ծնվում են փոքր գլխով:

Մեկ Մեկնաբանություն
  • Սինգապուրում զիկա հիվանդության 41 դեպք է հայտնաբերվել — Armenian National Committee of America
    31 августа 2016 at 12:01

    […] Source: Yerkir Media Link: Սինգապուրում զիկա հիվանդության 41 դեպք է հայտնաբերվել […]

  • *

    *