Սինգապուրն առաջին անգամ կին նախագահ ունի

63-ամյա Յակոբը երկրի առաջին կին նախագահն է
singapur-naxagahuhi

Սինգապուրի նախագահ է ընտրվել Խալիմա Յակոբը, ով  մինչև վերջին ժամանակներս խորհրդարանի խոսնակ է եղել: Այս մասին փոխանցում է «ТАСС» գործակալությունը:

63-ամյա Յակոբը երկրի առաջին կին նախագահն է եւ վերջին 47 տարիների ընթացքում այդ պաշտոնը զբաղեցրած մալայական համայնքի առաջին ներկայացուցիչը:

Նշենք, որ Սինգապուրում նախագահի իշխանությունը սահմանափակ է. երկիրը  կառավարում է վարչապետը: Պետության ղեկավարը կարող է վետոյի իրավունքից օգտվել բյուջեի նախագիծը քննարկելիս, կառավարությունում նշանակումներ կատարելիս, դատապարտված հանցագործներին ներում շնորհելու որոշումներ ընդունելիս։

Նա նաև ոսկարժութային պաշարների պահառուն է:

*

*